top of page

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել խոշոր հրդեհից

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 6
  • 1 min read
ree

Ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։


«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ, աշխատանքները ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենը։ Քաղաքացիները տարհանվել են մինչ փրկարարների ժամանումը»,- նշել է Սարգսյանը։


Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է KFC սննդի կետում։


Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ երկու փրկարար ծխահարության հետևանքով ստացել է բժշկական օգնություն։

1/3011
bottom of page