ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում
- Lilit

- Sep 21
- 1 min read

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Մասնավորապես՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին, ժամը 10։00-16։00-ն,
-Ավան (հասցե՝ Ավան, Իսահակյան թաղամաս, 2 շենք),
-Շենգավիթ (հասցե՝ Գարեգին Նժդեհ փողոց, 27 շենք),
-Կենտրոն (հասցե՝ Երևան, Սիմոն Վրացյան փողոց, 90) շրջանների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։




















