Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մաhացել է
- Jun 12, 2025
- 1 min read

Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է։ 67-ամյա տղամարդու կանքը չի հաջողվել փրկել։
«Մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են»,-այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության:
Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել։




















