top of page

Ռուբեն Մելիքյանը մեկնաբանել է Մայր բուհից հեռացնելու շուրջ աղմուկը

  • 7 days ago
  • 1 min read

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը։ Արդեն երեք օր է՝ այդ հարցը լայնորեն քննարկվում է, շատ հանրային գործիչներ հրապարակավ քննադատում և գնահատական են տալիս այդ որոշմանը։ 


Նրանց թվում են նախկին ուսանողներ, ինձ ճանաչողներ, չճանաչողներ, Հայաստանի ու Սփյուռքի գործիչներ, նույնիսկ օտարերկրյացիներ։ Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև թեման լուսաբանող լրագողներին։»

bottom of page