top of page

Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 3
  • 1 min read
ree

Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։


«Այս ամառը ազատության և լիարժեք վայելքի տոն է։ Այսօր երեկոյան կհանդիպենք Երևանում»,- նշել է Ջենիֆեր Լոպեսը։


Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքում գրել էր․ «Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է:

1/3012
bottom of page