top of page

Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 29
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ամառային խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։40-ին, մարվել՝ 07։50-ին։ Այրվել են խոհանոցի տանիքը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

1/3011
bottom of page