top of page

Մայրաքաղաքում ապօրինի կանգնակներ տեղադրողները տուգանվում են

Aug 29, 2024
1 min read

Կենտրոն վարչական շրջանում հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներն ու երթևեկությունը խոչընդոտող այլ պարագաները։

Քաղաքապետարանից հայտնում են, որ տնտեսվարողները նախազգուշացվում են, ապօրինի կանգնակներ կրկին տեղադրելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 75-ապատիկի չափով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն):

Շարունակական շրջայցերի նպատակը բոլոր քաղաքացիների համար անխոչընդոտ երթևեկություն ապահովելն է:

1/3639
bottom of page