«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
- Lilit

- Nov 11
- 1 min read

«Աստղիկ» բժշկական կենտրոնում երեկ գիշերը մահացած նորածնի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով»,– հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ «Արմլուրը» գրել էր, որ նոյեմբերի 10–ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որն ունեցել է ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։
Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին։




















