Հարց ունեմ Մարկ Գրիգորյանին. ճի՞շտ է, որ քո կաբինետում աշխատողներին դրամապանակով ես հարվածում. Մեսրոպ Մանուկյան
- Lilit

- Oct 23
- 1 min read

Երևանի ավագանու նիստի օրակարգում է լրագրող Մարկ Գրիգորյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը։
Ավագանու «Մայր Հայաստան« խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլի 14-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մտավ Հանրային ռադիո, հայտարարեց, թե Հանրայինը դարձել է ինչ-որ խմբի շահերը սպասարկող, քանի որ չեն լուսաբանում բողոքի ցույցերը։
«Այդ օրը Մարկ Գրիգորյանը հայտարարությամբ հանդես եկավ և ստախոս հանեց Նիկոլ Փաշինյանին։ Մեջբերեմ Մարկ Գրիգորյանի խոսքերը. «Քո խոսքերը և քո գրավելը (Հանրային ռադիոյի շենքը) ցույց են տալիս, որ ո՛չ դու, ո՛չ էլ քո հետևորդները չեն լսում Հանրային ռադիոյի եթերը»։
Երբ հեղափոխությունը լինում, ավարտվում է, Մարկ Գրիգորյանն իր կաբինետի վրա փակցնում է, թե ՝ «Այստեղից է սկսվում հեղափոխությունը»։ Անկեղծ, Չալոն ավելի շատ բարոյական իրավունք ուներ ասելու, թե իրենից է սկսվել, քան՝ այս մարդը։ Բայց ես իրեն հարց ունեմ տալու. ճի՞շտ է, որ դու քո կաբինետում աշխատողներին դրամապանակով ես հարվածում»,-հարցրեց Մեսրոպ Մանուկյանը։




















