Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
- Lilit

- Nov 23, 2024
- 1 min read

Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին: Այսպես զրույցում արձագանքեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատը և հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա:
Հիշեցնենք, որ նախօրեին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես կարող եմ ասել, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին: Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա: Այստեղ էլ անձնավորված չի խնդիրը։ Խնդիրը համակարգային է, և մենք պետք է մեր մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակի վերանայենք»:




















