top of page

Աբովյանում վիճաբանության ընթացքում 36-ամյա տղամարդը սnւր կտրող-ծшկող առարկայով hшրվածել է 51-ամյա տղամարդուն

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 12
  • 1 min read

ree

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն մի քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված վիճակում: 



Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:  

Իսկ բժիշկները քրեական և համյանքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է բերվել «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ բացատրություն տալու: 



Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի ոստիկանության բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիականները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Արշակ Մ.-ն է: 



Իրավապահները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բակում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Հ.-ն անհիմն հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արշակ Մ.-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած սուր կտող-ծակող առարկայով հարվածել է Արշակ Մ.-ին: 



Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:


 


Քրեական և համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագորխությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու համար: 

1/3011
bottom of page