top of page

Իսրայելի և Համասի միջև պատերազմը դադարեցնելու առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ․ Թրամփ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 6
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Իսրայելի և Համասի միջև պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ։


Նա ասել է, որ այս շաբաթավերջին տեղի են ունեցել «շատ դրական քննարկումներ Համասի» և այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Թրամփը նշել է, որ այս բանակցությունները հաջող են եղել և արագ ընթացել են։ ԱՄՆ նախագահը նշել է, որ տեխնիկական խմբերը այսօր կհանդիպեն Եգիպտոսում՝ մանրամասները մշակելու և վերջնականապես հաստատելու համար։


«Ինձ տեղեկացրել են, որ առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ, և ես կոչ եմ անում բոլորին արագ գործել։ Ես կշարունակեմ հետևել այս դարավոր «հակամարտությանը»։ 

1/3012
bottom of page