Մուսալեռ գյուղում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
- Lilit

- Sep 28
- 1 min read

Սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։ Այս ,ասին գրում է Shamshyan.com-ը։
Մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։
Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս պահին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ, հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու համար ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։




















