top of page

ՄԻՊ–ում քննարկել են թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխությունները

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 23
  • 1 min read

ree

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

ՄԻՊ–ից  հայտնում են, որ քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանությանը, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորմանը, քաղաքացիների ընդունելության կանոնակարգման և իրավական խորհրդատվությունների տրամադրման լավարկմանը և մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ու հետևողական կյանքի կոչելու կարևորությունը։

Խորհրդակցության ավարտին Պաշտպանը տվել է հանձնարարականներ և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

1/3011
bottom of page