Ադրբեջանը ե՞րբ է դուրս գալու ՀՀ-ի ինքնիշխան տարածքներից․ Երևանում հարցրել են ադրբեջանցի պատգամավորին
- Lilit

- Sep 22
- 1 min read

Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, ընդհանուր առմամբ, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են. Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի իլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
«Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, ապա դելիմիտացիան մեկ ուղով չէ, որ պետք է անցնի, այլ փուլերով է իրականացվում։ ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի անկլավների կամ տարածքների փոփոխություն։ Երբ որոշ տարածքներից դուրս գան և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, տարածքների որոշակի փոփոխություն տեղի կունենա»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ դրականի տանող ամեն բան ժամանակ է պահանջում․
«Վստահ ենք, որ ժողովուրդները դեմ են հակամարտությանը և պատարաստակամ՝ սկսել հարաբերություների կարգավորման գործընթաց։ Խաղաղ գոյակցումը ՀՀ-ի հետ կարևոր է մեզ համար։ Ընդհանուր առմամբ, հասարակությունները տալիս են դրական ազդակ, որպեսզի ավելի դրական և լավատեսական ֆոնի վրա գնա գոյակցումը միմյանց հետ»,-ասաց նա։




















