top of page

«Փաստ». Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 18
  • 1 min read

ree

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շաբաթներ առաջ լրագրող Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին տուգանելու միջադեպին, գրառում էր կատարել, որից հետո նրա հետ Ֆեյսբուքով կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։

Հայհոյանքներով ուղեկցված խոսակցությունից որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից Կարապետյանը բռնության է ենթարկվել։ Միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է հայտարարել Բաբայանին և պահանջել է, որ վերջինս արձակուրդ վերցնի մինչև քննության ավարտը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանն արձակուրդից այլևս չի վերադառնա և կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Թերթի տեղեկություններով, Բաբայանի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նրա տեղակալի վրա»։

1/3011
bottom of page