Վաշինգտոնյան փաստաթղթի բոլոր կետերը վերաբերվում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին. Հակոբ Արշակյան
- Lilit

- Sep 12
- 1 min read

Խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր ելությում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին:
«Դուք ինչ-որ տերմինալոգիայով՝ ապիկար, անճար և այլն փորձում եք խոսակցությունը շեղել, բայց ուզում եմ ասել՝ անճարն էլ եք դուք, ապիկարն էլ եք դուք, մեր պետության բանակի թալանչիներն էլ եք դուք:
Երբ կոալիցիայում ձեր գործընկերները թալանում էին, դուք ասում էիք՝ մենք ընդամենը փոքրամասնություն ունենք, մենք ինչպե՞ս կարող ենք ազդել, որ բանակում կոռուպցիա չլինի: Դուք եք բանակում փողով ազատվելու «կուլտուրան» ներդրել, Սևանի ափին առանձնատներ կառուցողները ձեր կողքն են նստած: Նման շատ բաներ կարող եմ ասել, բայց չեմ ուզում ասել»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների՝ վաշինգտոնյան փաստաթղթերին ուղղված քննադատություններին, Արշակյանն ասաց՝ ամբողջ փաստաթուղթը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա:
«Այնտեղ կետ չկա, որը փոխադարձության սկզբունքի վրա հիմնված չլինի, այսինքն որը վերաբերվի միայն Հայաստանին, բոլոր կետերը վերաբերվում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և դա ֆիքսված է առանձին կետով նույն փաստաթղթի մեջ: Եթե դուք դա չեք տեսնում, այդ կետը կհանենք, հատուկ ձեզ նորից ցույց կտանք, դա հրապարակված է, բոլորը կարող են տեսնել»,- շեշտեց նա։




















