Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ շեշտել է՝ Մինսկի խմբի լուծարումով դրա շրջանակում ընդունված փաստաթղթերն այլևս իրավական ուժ չունեն. դրանք հայկական շահ էին հետապնդում. Աշոտյան
- Lilit
- 6 hours ago
- 1 min read

Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ շեշտել է, որ Մինսկի խմբի լուծարումով ի չիք են դառնում այդ խմբի շրջանակներում ընդունված բոլոր փաստաթղթերը, ինչը վրիպեց հայկական մամուլի ուշադրությունից: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երեկ Մինսկի խմբի լուծարման մասին լուր գնաց, հայկական մամուլում ուշադրությունից վրիպեց մի կարևոր դրվագ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ շեշտել է, որ այդ խմբի լուծարումով ի չիք են դառնում այդ խմբի շրջանակներում ընդունված բոլոր փաստաթղթերը:
Սա վկայությունն է ուղիղ այն բանի, որ այդ փաստաթղթերը և այդ խմբի գործունեությունը ներառում էր հայկական շահ և հայկական շահերն այնտեղ արտահայտված էին բոլոր բանակցողների և բանակցությունների ժամանակն բացի այն մարդուց (Նիկոլ Փաշինյան խմբ.) ում անունը Դուք տվեցիք: Ադրբեջանը դրա համար է շեշտել, որ այն ինչ որ այնտեղ գրված է և ինչ փաստաթղթեր եղել են, այդ ամենն այլևս իրավական ուժ չունի: Հետևաբար իրենք շահագրգիռ էին, որ միջազգային իրավունքով ամրագրված բազմաթիվ հայկական շահերից բխող դրույթներ վերանայեն»,- ասաց Աշոտյանը: