top of page

Վրաստանի վարչապետը ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 10, 2024
  • 1 min read

Վրաստանը պատրաստ է «վերագործարկել» հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ես հետաքրքիր հանդիպում ունեցա սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թըրների հետ, մենք քննարկեցինք ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ընթացիկ հարաբերությունների հարցը։ Ես հաստատեցի Վրաստանի պատրաստակամությունը՝ վերսկսել ու «վերագործարկել» հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- Xի-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը։

Նշենք, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԱՄՆ հայտարարել էր, որ վերանայելու է իր հարաբերությունները Վրաստանի հետ։ Ավելի ուշ էլ ԱՄՆ հայտարարեց, որ դադարեցնում է Վրաստանին հատկացվող օգնության ծրագիրը։

1/3131
bottom of page