top of page

Կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցվել է ՌԴ-ին և Ադրբեջանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 24
  • 1 min read

ree

Ղազախստանը ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։


«Դրանք վերծանվել են Բրազիլիայում, վերադարձվել Ղազախստան, գտնվում են գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող քննչական խմբի մոտ։ Բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմերն ունեն այդ արկղերի տվյալների պատճենները։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- ասել է նա:


Բոզումբաևը նշել է, որ Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետներից բացի` հետաքննությանը միացել են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։


Հաղորդվում է, որ հետաքննության նախնական արդյունքները հնարավոր է՝ հրապարակվեն հաջորդ շաբաթ։


Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ 

1/3014
bottom of page