top of page

Սարսափելի և ողբերգական դեպք Վրաստանում. առողջարանային ռեստորանում 12 մարդու մարմին է հայտնաբերվել (տեսանյութ)

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Գուդաուրի ձմեռային հանգստավայրում զանգվածային մահվան դեպքերի մասին։

Հնդկական ռեստորանի երկրորդ հարկում գտնվող ննջասենյակում 12 մարդու դի է հայտնաբերվել։ Մահացածների թվում են Վրաստանի մեկ քաղաքացի և 11 օտարերկրացիներ, որոնք, ենթադրաբար, ռեստորանի աշխատակիցներ են։ 

Վարկածներից մեկի համաձայն՝ 12 մարդու մահվան պատճառ կարող էր լինել շմոլ գազը։ Ննջասենյակի մոտ փակ տարածքում գեներատոր է եղել, որը միացված է եղել երեկ տեղում հոսանքազրկումից հետո: 

Քննության տվյալներով՝ տուժածների մարմինների վրա բռնության հետքեր չկան։ Նախաքննությունը տարվում է «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։ Տեղում աշխատում են դատաբժշկական փորձագետները։։


1/2231
bottom of page