top of page

«Հրապարակ». ՔՊ–ականներն իրար տակ են փորում. չի բացառվում, որ ՔՊ–ական կարկառունների մասին դաշտ նետվեն վարկաբեկիչ նյութեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 5
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի կողմից իշխանության ներկայացուցիչները պատերազմում են ընդդիմադիրների, եկեղեցու և բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են իրենց վարած քաղաքական կուրսին, մյուս կողմից՝ լուրեր են հասնում, որ ներթիմային գզվռտոցն իր պիկին է հասել: Բայց պատճառը ոչ թե իրավական բեսպրեդելն է, եկեղեցու դեմ արշավն ու վարչապետի հայհոյախառն ստատուսները, այլ սեպտեմբերին սպասվող  ՔՊ համաժողովը և նոր վարչության ընտրությունները, ավելի հեռահար՝  նաև 2026 թվականի ընտրություններից հետո իշխանական պաշտոնների վերաբաշխման հարցը։ 

Այս ֆոնին ուժեղ մրցակցություն է ԱԺ նախագահի պաշտոնի համար` թիմում հավակնորդների պակաս չկա: Հակաքարոզչություն է գնում նաև Տիգրան Ավինյանի դեմ` սրա հովանավորը Փաշինյանն է, ով իր սպասարկուների միջոցով փորձում է նրան դուրս թողնել վարչության կազմից, ինչը դժվար թե ստացվի: Չուզողների հոծ բանակ ունի նաև Սուրեն Պապիկյանը, որն իր գեղջկական կերպարով նվազ անտիռեյտինգ ունի, բայց որին Փաշինյանը ստվերում է պահում, որ իր գահի հավակնորդ չդառնա։ 

Այս համատեքստում ՔՊ-ականները չեն բացառում, որ առաջիկայում որոշ կարկառուն իշխանականների մասին դաշտ նետվեն վարկաբեկիչ տեղեկություններ, իրենց անբարո անձնական կյանքի, չարաշահումների, կոռուպցիոն գործարքների մասին, ինչի պակաս ոչ մեկի դեպքում չկա»։ 

1/3012
bottom of page