top of page

Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 3, 2024
  • 1 min read
ree

Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է բելառուս ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի գլխավոր խորհրդական Ֆրանակ Վյաչորկան։

Աղբյուրը հայտնում է՝ իրավաբանական թիմը փաստաթուղթ է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ հայտնելով, թե Դիանայի գործը Լուկաշենկոյի ռեժիմի անօրինական գործողությունների և քաղաքական գործերի մասին է, և որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում։

«Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի ԱԳՆ-ի հետ Դիանա Մոիսեենկոյի և քաղաքական պատճառներով հետապնդման ենթարկվող այլ բելառուսների գործով», - հավելել է Վյաչորկան:

Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակից նշում են, թե հավաստիացումներ են ստացել, որ Երևանը Բելառուսին չի հանձնի այդ երկրի քաղաքացիներին։

1/3047
bottom of page