top of page

Թուրքիայի արտգործնախարարը դժգոհել է ԵՄ-ից․ «Մեզ չընդունեցին իրենց կազմ, ստիպված հայտ ներկայացրինք՝ անդամակցելու ԲՐԻԿՍ-ին»

ԵՄ-ն թույլ չտվեց, որ Թուրքիային մտնի իր կազմ, ուստի մենք  համագործակցում ենք ԲՐԻԿՍ-ի հետ,  «Անադոլու» գործակալությանն ասել է  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Եթե ​​ Թուրքիայի տնտեսական ինտեգրումը հանգեցներ ԵՄ-ին մեր անդամակցությանը, ապա մենք, գուցե, չդիտարկեինք այլ հնարավորություններ, ինչպիսին, օրինակ, ԲՐԻԿՍ-ն է»,- ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ Թուրքիան ներկայացրել էր սեպտեմբերի սկզբին։

1/2298
bottom of page