top of page

Գալյանը՝ ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշման մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 25
  • 1 min read
ree

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է այն հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ի՞նչ ունի Արարատի դեմ։


«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը։


Նրա խոսքով՝  իր համար Արարատը պատմականորեն բիբլիական լեռ է։


«Մենք ապրում ենք մեր պատմական անցյալը չմոռանալու գաղափարով ու մեր հայացքով՝ ուղղված դեպի ապագային ու իրականությանը»,- նշել է նախարարը։

1/3011
bottom of page