top of page

Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ ոչինչ չկա․ մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա․ մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին․ Ֆիդան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 29
  • 1 min read

ree

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար։

Այս մասին TGRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման և համաձայնագրերի վերաբերյալ:

«Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ ոչինչ չկա։ Կողմերը կքննարկեն, թե ինչ տեղի կունենա և ինչպես կզարգանա իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Ֆիդանը։

Նա նաև բարձ  է գնահատել Փաշինյանի դիրքորոշումն այս հարցում։

1/3011
bottom of page