Այս հաղթանակը նվիրում եմ մեր անմահացած հերոսներին․ հայ մարզիկը՝ WKF մրցաշարի OPEN կատեգորիայի հաղթող

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում կայացել է WKF վարկածի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել է մեր հայրենակից, սպորտային կարատեի աշխարհի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Հայ մարզիկը, մենամարտի ընթացքում ծնոտի վնասվածք ստանուց հետո էլ շարունակել է պայքարը՝ չորս մենամարտում և դարձել մրցաշարի OPEN կատեգորիայի հաղթող։
«Այս հաղթանակը նվիրում եմ մեր անմահացած հերոսներին՝ քաջ տղերքին և օրերս կյանքից հեռացած մորաքրոջս հիշատակին», - հաղթանակից հետո՝ ասել է Կ․ Ունանյանը։