top of page

«Ստախոսների թագավորություն է, հո ոստիկանությո՞ւն չի»․ Արսեն Բաբայան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 30, 2024
  • 1 min read
ree

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարրական գիտելիքների դեպքում ակնհայտ կդառնար, որ Վեհափառը չպետք է լիներ հրավիրյալների ցանկում, քանի որ Պետական արարողակարգի մասին օրենքի տրամաբանությունից բխում է, որ Վեհափառ Հայրապետն անձամբ է որոշում մասնակցել պետական արարողակարգային միջոցառմանը, թե ոչ։ Առավելագույնը, որ կարող էր կատարել պետական իշխանությունը դա Վեհափառի համապատասխան բաժնից պարզելն էր, թե արդյո՞ք Վեհափառը ցանկություն ունի մասնակցելու:


Ի դեպ, եկեղեցին այսօր հայտարարել է, որ պետական իշխանությունը հենց այդպես էլ վարվել է, հարցրել է և ստացել դրական պատասխան, սակայն ոստիկանությանը, փաստորեն, հրահանգվել է չթույլատրել։


Ստախոսների թագավորություն է, հո ոստիկանությո՞ւն չի»։

1/3050
bottom of page