Ոստիկանության ծառայողը հեռացվել է աշխատանքից ԱԺ պատգամավորի հետ միջադեպից հետո
May 27, 2024
1 min read

Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:




















