top of page

ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել ՀՀ-ին՝ կալանավորված Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսական երեխայի հարցով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 17
  • 1 min read

ree

ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել ՀՀ-ին՝ ութ ամսական երեխայի՝ կալանավորված մոր հարցով: Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է,  ստացել են պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։

«Դատարանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»,- հայտնում է Փոստանջյանը՝ կից ներկայացնելով նաև նամակի պատճենը։

1/3012
bottom of page