Մեր փիլիսոփայությունը այնպիսին չէ, որ գյուղ տեղ ա, մարդիկ յոլա կգան. Փաշինյանը՝ Գոմքում
- Lilit

- Sep 4, 2024
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էՎայոց Ձորի մարզի Գոմք գյուղի նորակառույց դպրոց: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում եւ տեսանյութ հրապարակել:
Գոմքի նորակառույց դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար: Կառավարությունը ծրագրի նպատակով հատկացրել է 694 մլն դրամ: Լեռնային այս գյուղում շուտով կբացվի տնաշինության 16 միլիոնի ծրագիրը՝ նպատակային-կանոնակարգված պայմաններով։
Իր խոսքում Փաշինյանը ասել է, որ բոլոր զարգացման ծրագրերը պետք է կառուցել դպրոցների շուրջ. «Մեր փիլիսոփայությունը այնպիսին չէ, որ գյուղ տեղ ա, մարդիկ յոլա կգան, ոչ, մարդիկ գյուղում պետք է աշխատեն եւ ապրեն լավ»:




















