Խոշոր վթար Դավիթ Բեկ փողոցում. Բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների. Կան զոհեր
Jul 22, 2024
1 min read

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Դավիթ Բեկ փողոցում: Ժամը 10:30-ի սահմաններում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները:
Նախնական տեղեկություններով «ԶԻԼ» բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների, որոնցից մեկը վերածվել է մետաղի ջարդոնի:
Նախնական տեղեկություններով կա երկու զոհ, եւս 2 հոգի վիրավոր է, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:Ժամանել են մի քանի շտապօգնության մեքենաներ: Այստեղ են քննչականի աշխատակիցները:




















