top of page

Իրանի նախագահը զգուշացում է արել Ադրբեջանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 14, 2024
  • 1 min read
ree

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է Ադրբեջանին տարածաշրջանում օտարերկրյա պետությունների պլացդարմի ստեղծման տխուր հետևանքների մասին, հաղորդում է Tasnim-ը:


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը վերահաստատել է Իրանի հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, սակայն, պնդել է, որ ոչ մի պետության ինքնիշխանություն չպետք է անտեսվի՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում օտարերկրյա պետությունների պլացդարմի ստեղծումը չի բխի տարածաշրջանային երկրների շահերից․


«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- ասել է Փեզեշքիանը:

1/3045
bottom of page