top of page

Ստեղծվել է ստեղնաշար, որն աշխատում է անաղմուկ և արժե $3400

  • Writer: Lilit
    Lilit
  • May 4, 2024
  • 1 min read
ree

Էնտուզիաստ Ռայան Նորբաուերը ստեղծել է համակարգչային յուրահատուկ ստեղնաշար, որը կոչվում է Seneca։ Կոնդենսիվ տեխնոլոգիայի և եզակի կայունացուցիչների կիրառման շնորհիվ ստեղնաշարի օգտագործման ժամանակ փաստացի աղմուկ չի առաջանում։ Այս մասին հայտնում է Tom's Hardware կայքը։


Seneca-ն առանձնանում է ոչ միայն իր տեխնիկական բնութագրերով, այլև դիզայնով․ այն պատրաստված է մինիմալիստական ​​ռետրո ոճով, իսկ ստեղների համար կիրառված է երեք գունային լուծում։ Այնուամենայնիվ, ստեղնաշարը չունի թվերի համար առանձին բլոկ։

Ըստ Նորբաուերի՝ հիմնական կայունացուցիչները եղել են ստեղնաշարերի արդյունաբերության ամենատարածված և չլուծված խնդիրներից մեկը, սակայն նրա մշակումը նպատակ ունի շտկել դա: Ստեղնաշարն ու ստեղների մեխանիզմը ստեղծելու համար ինժեները ծախսել է հինգ տարի և մեծ քանակի անձնական միջոցներ։

Ակնկալվում է, որ Seneca-ն վաճառքի կհանվի այս ամառ՝ 3400 դոլարով։ Այս գինը հիմնավորվում է յուրաքանչյուր ստեղնի տակ գտնվող մեխանիզմների բարդությամբ և ստեղնաշարի երկարատև մշակմամբ, որը, ինչպես վստահեցնում է Նորբաուերը, չունի իր նման շուկայում։

Աշխարհի ամենաթանկ ստեղնաշարերից մեկը 2020-ին թողարկված ADATA XPG Golden Summoner-ն է, որն ունի 24 կարատանոց ոսկե ծածկույթ և արժե 10,000 դոլար։

bottom of page