top of page

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Aug 31, 2024
1 min read

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. «Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել:


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:


Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:


Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ»

1/3639
bottom of page