top of page

Ադրբեջանի դեմ պետք է ունենաս ուժեղ բանակ, իսկ մենք տեսնո՞ւմ ենք բանակի հզորացման քայլեր, չենք տեսնում. Արթուր Խաչատրյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 1, 2024
  • 1 min read
ree

44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը որպեսզի արդարացնի իր բոլոր զիջումները, արդարացնում է նոր պատերազմի սպառնալիքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Շանտաժի է ենթարկում ժողովրդին, որպեսզի կարողանա արդարացնել իր զիջողական քաղաքականությունը: Ասում է՝ եթե 4 հոգու սպանեցին, եթե պատասխան տայինքք, կլինի պատերազմ, եթե մենք ճանապարհը չտայինք, կլինի պատերազմ, Տավուշի գյուղերը չտանք, կլինի պատերազմ: Ինչքա՞ն կարելի է:

Իհարկե, վտանգը կա, որովհետեւ քանի դեռ դու թույլ ես, քանի դեռ պատրաստ ես զիջել, թշնամին միշտ էլ քեզ կսպառնա պատերազմով: Եթե դու ասում ես՝ գյուղերն ադրբեջանական են, Ադրբեջանն էլ կառիթավորվի, կասի՝ տուր, թե չէ պատերազմ կսկսենք: Որպեսզի Ադրբեջանը պատրվակներ չգտնի, դու պետք է ունենաս ուժեղ բանակ, իսկ մենք տեսնո՞ւմ ենք բանակի հզորացման քայլեր, որեւէ բան չենք տեսնում: Տեսեք, թե Հայաստանը վերջին 4ատորւմ քանի՞  զորավարժություն է արել, եւ Ադրբեջանի քանի զորավարժություն է արել: Ի՞նչ է անում իշխանությունը բանակը հզորացնելու համար, ատեստավորո՞ւմ, ելա՞կ, համազգե՞ստ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ ՀՀ իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը. «Հայաստանը չունի բարեկամ պետություն: Բարեկամների հետ ինքը հարաբերությունները վատթարացրել է, նոր բարեկամներ ձեռք չի բերել»:

Անմդրադառնալով ԵՄ-ի քաղաքականությանը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Մենք Եվրախորհրդարանի բանաձեձւը մենք ողջունում ենք, իսկ այ գործադիր մարմնի քաղաքականությունը մեզ համար հասկանալի չէ: Մեզ համար հասկանալի չէ Տոյվո Կլաարի հայտարարությունը, Շառլ Միշելի շնորհավորանքը: Ես շատ կցանկանայի, որ բացի հայտարարություններից տեսնեինք գործողություններ, քանի որ միայն հայտարարություններով Ադրբեջանին զանձել հնարավոր չէ»:

1/3057
bottom of page