top of page

Մենք պետք է ցույց տանք, որ մենք թիմ ենք․ Ֆլիկ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 8
  • 1 min read

ree

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնան» ուժերը կչափի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։

Սաուդյան Արաբիայում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է թիմի միասնականության, Լամին Յամալի, ինչպես նաև Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի իրավիճակի մասին։

«Մրցակիցը լավ թիմ ունի, որն արագ հակագրոհներ է կազմակերպում։ Հուսով եմ՝ լավ խաղ կլինի, և մենք կհաղթենք։ Լամին Յամալը մարզվել է և պատրաստ է առաջիկա խաղին։

Ինչ վերաբերում է Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին, մենք պետք է սպասենք։ Դա միակ բանն է, որ մենք կարող ենք անել։ Դա հեշտ չէ նրանց համար, և թիմը ցանկանում է նրանց վերադարձը։ Կա հնարավորություն, որ սա մեզ ավելի մոտեցնի։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք թիմ ենք։ Ես վստահություն ունեմ ակումբի նկատմամբ»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

1/3012
bottom of page