ՌԴ-ում կորել է կապն ինքնաթիռի հետ, որում կա 46 մարդ
- Lilit

- Jul 24
- 1 min read

ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում կա 46 մարդ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը թռչում է Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով:Փրկարարները մեկնել են Ամուրի մարզի Տինդինսկի շրջան՝ անհետացած Ան-24-ը որոնելու, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են մարզի քաղաքացիական պաշտպանության և հրդեհային անվտանգության կենտրոնից։




















