top of page

Փանիկի գյուղապետը սկանդալային տեսանյութի մասին. «Առավոտ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 23, 2024
  • 1 min read
ree

Մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում է տեսանյութ, որտեղ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սալնազարյանը սիրո խոստովանություն է անում իր սիրած կնոջը՝ ասելով, որ վաղուց չի խոսել նրա հետ, կարոտել է։


«Մեռնե՜մ ես քո սրտին, սիրում եմ քեզ անչափ, անսահման, իմ թանկագին, իմ միակ, իմ կյանքի արև, ուզում եմ գրկել, համբուրել քեզ»,- գրական հայերենով ու ականջահաճո, ռոմանտիկ ձայնով ասում է վարչական ղեկավարը՝ մի պահ տպավորություն թողնելով, թե բանաստեղծություն է արտասանում։


Տեսանյութը նկարահանված է վարչական ղեկավարի առանձնասենյակից՝ աշխատանքի ժամին, ու սա առիթ է տվել տարածողներին գրելու, թե «տեսեք ինչով է զբաղված գյուղապետը աշխատանքի ժամին»։


Տեսանյութի տակ բազում մեկնաբանություններ են հրապարակվել, օգտատերերից շատերն իրենց զարմանքն են հայտնել, թե ինչո՞ւ են մտել մարդու անձնական կյանք, հիշեցրել, որ անձնական կյանքը պաշտպանված է սահմանադրորեն, և այն տարածելն անամոթություն է, վարչական ղեկավարին խորհուրդ են տվել դատի տալ։


Գյուղապետը aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ սարքել են իր գլխին։



«Հիմա ինչ է մարդու գլխին սարքելը, ուրիշ բաներ էլ են փորձել սարքել։ Չգիտեմ՝ ով ու ինչու է ուզում ինձ վարկաբեկել, ես 13 տարի շարունակ ծառայել եմ փանիկցիներին, այնքան բան եմ արել իմ համագյուղացիների համար։ Չեմ ուզում իմ անձնական կյանքը հանրայնացնել, բայց թող իմանան՝ իմ խոսքերը ուղղված են կնոջս»։

1/3045
bottom of page