top of page

ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը գործուղվում են Մոսկվա

Feb 23, 2024
1 min read

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը կգործուղվեն Մոսկվա։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Պատգամավորները Մոսկվա կմեկնեն Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար։

Նրանք ՌԴ–ում կլինեն մարտի 14-18-ը։

1/3639
bottom of page