top of page

Թուրքական զենքերը Ուկրաինան օգտագործում է մեր դեմ. Լավրով

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 1, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը մտահոգիչ է՝ հաշվի առնելով Անկարայի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդ լինելու ցանկությունը։ Այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։



«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով թուրքական ղեկավարության հայտարարությունները միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին»,- նշել է նախարարը։

1/3012
bottom of page