top of page

Ադրբեջանը չի համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին. ԱՄՆ Պետքարտուղարություն

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 29, 2024
  • 1 min read
ree

Մարդկանց թրաֆիքինգի մասին Պետքարտուղարության (TIP) զեկույցում Ադրբեջանը երրորդ տարին անընդմեջ մնում է «2-րդ մակարդակում»։ Սա նշանակում է, որ կառավարությունը չի համապատասխանում այս երևույթն արմատախիլ անելու նվազագույն չափանիշներին և էական ջանքեր չի գործադրում դրա համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ իր տարեկան զեկույցում Պետքարտուղարությունը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ «ցուցադրել է ջանքերի ընդհանուր աճ»։ Զեկույցը ներկայացնելով՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ այս փաստաթուղթն արտացոլում է թրաֆիքինգին առնչվող իրավիճակն աշխարհի 188 երկրներում։

Աշխարհում 27 միլիոն մարդ շահագործվում է աշխատանքային և առևտրային սեքսի ոլորտում: Բռնի ուժով, խաբեությամբ և հարկադրանքով նրանց ստիպում են աշխատել դաշտերում և գործարաններում, ռեստորաններում և բազմաբնակարան շենքերում։ Թրաֆիքինգի զոհերն աշխարհի ամենախոցելի մարդիկ են։

Մարդկանց թրաֆիքինգի մոնիտորինգի և դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի գլխավոր դեսպան Սինդի Դայերն ասել է, որ ցավոք սրտի, որոշ կառավարություններ այս խնդրի մի մասն են: Այս տարի 13 երկիր մարդկանց թրաֆիքինգի քաղաքականություն կամ օրինաչափություն է դրսևորում: Դրանք են՝ Բելառուսը, Սուդանը, Կուբան, Չինաստանը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ։

Դայերը հայտնել է նաև, որ Ռուսաստանը շահագործում է ուկրաինացի փախստականներին և հատկապես կանանց ու երեխաներին: «Երեխաներին ստիպում են զինվորական ծառայություն կատարել, կենդանի վահան դառնալ, և նրանց ապօրինի որդեգրում են»,- հավելել է նա։

Ադրբեջանի վերաբերյալ Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ երկրի կառավարությունը շարունակել է ջանքեր չգործադրել խոցելի բնակչության շրջանում թրաֆիքինգի զոհերին ստուգելու և հայտնաբերելու ուղղությամբ: ՀԿ-ների ղեկավարած ապաստարանների համար պետական ​​ֆինանսավորումը բավարար չէ, և պլանային և չհայտարարված աշխատանքային ստուգումներ չեն արվում:

Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանում մարդկանց թրաֆիքինգին առնչվող հանցագործություններն անհրաժեշտ ակտիվությամբ  չեն հետաքննվում, ներառյալ պաշտոնյաները համարժեք չեն պատժվում:

1/3053
bottom of page