top of page

Լարսը փակ է բեռնատարների համար

Mar 6, 2024
1 min read

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ է երկու ուղղություններով»,– ասաց նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:

1/3638
bottom of page