top of page

Թուրքիան սպասում է, որ  օտարերկրյա պետությունները դադարեցնեն քրդերի աջակցությունը Սիրիայում. Էրդողան



Թուրքիան ակնկալում է, որ Բաշար Ասադիտապալումից հետո օտարերկրյա պետություններըկդադարեցնեն աջակցությունը Սիրիայում քուրդզինյալներին, հայտարարել է Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցել է Al Jazeera-ն։

Եգիպտոսում ​​գագաթաժողովից տունվերադառնալու ճանապարհին լրագրողների հետզրույցում Էրդողանն ասել է, որ այլեւս որեւէպատճառ չկա, որ արտաքին ուժերը աջակցեն«Ժողովրդական պաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ մարտիկներին:

«Մենք չենք հավատում, որ առաջիկայում որեւէ ուժկշարունակի համագործակցել ահաբեկչականկազմակերպությունների հետ։ Ահաբեկչականկազմակերպությունների, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը եւ PKK-YPG-ն,  ղեկավարները որքան հնարավոր էշուտ կոչնչացվեն»,- ասել է Էրդողանը։

YPG-ն Սիրիայի հյուսիս-արեւելքում «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDF) դաշինքի հիմնական ուժն է, որին աջակցում է ԱՄՆ-ը: Թուրքիան YPG-ն դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) շարունակություն, որը երկար ժամանակ կռվել է թուրքական պետության դեմ եւ Անկարայի, Վաշինգտոնի եւ Եվրամիության կողմից ներառված է «ահաբեկչական» խմբավորումների ցանկում:

1/2298
bottom of page