Դանակահարություն` Սևանում. 1 հոգի մահացել է
- Feb 21
- 1 min read

Այսօր կեսօրին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում: Դեպքը տեղի է ունեցել «Գարաժ» թաղամասում:
Ըստ մեր տեղեկությունների` վիճաբանությունն, ապա նաև դանակահարությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով:
Նշենք, որ ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունները` նշելով, որ դանակահարություն է եղել, 2 հոգի ձերբակալվել է:
Հավելենք, որ մեր տեղեկություններով` դանակահարվածը մահացել է: Նա Տավուշի մարզից է:




















