top of page

Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները

Jun 24, 2024
1 min read

ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։

 

Նրանց ծառայության էին ճանապարհում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

 

 Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Ավետիսյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից տղաներին մաղթեց խաղաղ ու անփորձանք ծառայություն, բարի վերադարձ:

 

Նորակոչիկներին անփորձանք ծառայություն մաղթեց նաև Սամվել Գևորգյանը:

1/3639
bottom of page