top of page

Սպիտակ տունը` Պուտինի նախաձեռնության մասին

Jun 16, 2024
1 min read

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած խաղաղության նախաձեռնությունը հակասում է ողջախոհությանը։


«Ոչ մի պատասխանատու երկիր չի կարող ասել, որ սա խաղաղության ողջամիտ հիմք է: Դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է բարոյականությանը, հակասում է հիմնական ողջախոհությանը», – ասել է Սալիվանը:


Ելույթը հեռարձակվել է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում։


Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը խաղաղության նոր առաջարկ էր հնչեցրել, համաձայն որի՝ Ուկրաինան պետք է բանակցություններ սկսելու համար դուրս բերի իր զորքերը ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի, Զապորոժիեի տարածքից:


ՌԴ նախագահի առաջարկած պայմանով՝ Կիևը նաև պետք է պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին։

1/3639
bottom of page