top of page

«Առավոտը գնալու եմ քաղաքով պտտվեմ»․ Բագրատ Սրբազան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 10, 2024
  • 1 min read
ree

«Առավոտը գնալու եմ քաղաքով պտտվեմ, գնամ համալսարանի կողմերը՝ առանց որևէ կոչեր անելու, ուսանողների հետ հանդիպեմ և այսպես շարունակ»,-երեկ երեկոյան հրապարակում հավաքվածների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։Հիշեցնենք, որ երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տված ժամանակը լրանալուց հետո Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ մայիսի 10-ից խաղաղ անհնազանդության գործողություններ են սկսելու՝ ստիպելու հրաժարական ներկայացնել։ Ինչպես նաև Ազգային ժողովով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվելու և այդ նպատակով ԱԺ երեք խմբակցությունների հետ քննարկումներ են կազմակերպվելու։Բագրատ Սրբազանը հայտարարել էր նաև, որ գիշերը մնալու է Հանրապետության հրապարակում։

1/3056
bottom of page