top of page

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Apr 30, 2024
1 min read

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրում է․

«Սիրելի՛ երևանցիներ, տեղեկացնում եմ, որ այսօր Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ:

Կողմերի համատեղ որոշմամբ Շիրակ Պողոսյանն ու Սուսաննա Մարտիրոսյանը ընտրվել են փոխնախագահներ, իսկ Հովհաննես Գևորգյանը՝ քարտուղար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները:

Մարզաձևի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ։ Համայնքն իր լիազորությունների շրջանակում կաջակցի առկա խնդիրների լուծմանը»:

1/3639
bottom of page