top of page

ՀՀ-ում բենզինի գինը կտրուկ բարձրացել է․ հանձնաժողովն արձագանքել է

Sep 10
1 min read

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ է ուղարկվել տնտեսվարողներին բենզինի` այսօր արձանագրված գների կտրուկ բարձրացման վերաբերյալ։ զրույցում այս մասին ասել է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։


«Մենք մշտապես ուսումնասիրում ենք այս ոլորտը, այս պահին ևս։ Գրություններ են ուղարկվել տնտեսվարողներին»,– տեղեկացրել է Սմբատյանը։


Նշենք, որ վերջին շրջանում` չնայած նրան, որ Հայաստան դիզելային վառելիք և բենզին է ներկրվում նաև Ադրբեջանի տարածքով, հատկապես բենզինի գները օրեց օր նոր ցուցանիշներ են գրանցում։ 


Այսօր, օրինակ, ըստ մամուլի տեղեկությունների` պրեմիում տեսակի բենզինն այսօր վաճառվում է 600 դրամ` նախկին 570–580–ի փոխարեն, ռեգուլյար տեսակը` 540–550–ի փոխարեն այսօր վաճառվում է 580 դրամով։

1/3636
bottom of page